Վիսամ Բեն Յեդերը կհեռանա «Մոնակո»-ից. պաշտոնական

18:40 • 25.05.24

«Մոնակոն» հայտարարել է հարձակվող Վիսամ Բեն Յեդերի՝ ակումբից հեռանալու մասին։

33-ամյա հարձակվողի պայմանագիրը կավարտվի 2024 թվականի հունիսի 30-ին և չի երկարաձգվի։

2023/24 թթ․ մրցաշրջանում Բեն Յեդերը Լիգա 1-ում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ընդհանուր առմամբ, Բեն Յեդերը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 201 հանդիպում և խփել 118 գոլ՝ դառնալով թիմի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։

Վիսամ Բեն Յեդերը կհեռանա «Մոնակո»-ից. պաշտոնական