Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը

14:00 • 08.02.25

Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ փետրվարի 7-ին դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության ռուսամետ քաղաքականության դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ մանրամասնելով, որ միայն Բրատիսլավայում՝ Ազատության հրապարակում, հավաքվել է 42-45 հազար մարդ։ 

Նշվում է, որ ցույցերն անցկացվում են «Սլովակիան Եվրոպա է» և «Հրաժարական, հրաժարական» կարգախոսներով, իսկ ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն մայրաքաղաքում, այլև 40 այլ բնակավայրում, այդ թվում՝ 13 քաղաքում։