«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով․ ընկերության խոսնակ

21:46 • 20.02.25

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը

 «Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր տեղումներով պայմանավորված խաթարվել է Երևանի տրանսպորտային ցանցի աշխատանքը։