Ծաղկաձորն է` ոչ մայթ, ոչ քայլելու տեղ, բիզնեսն իր գործը անում է, պետությունը՝ զրո․ Վահրամ Միրաքյան
Ծաղկաձորն է` ոչ մայթ, ոչ քայլելու տեղ, բիզնեսն իր գործը անում է, պետությունը՝ զրո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ծաղկաձորում մարդիկ քայլում ավտոճանապարհով, քանի որ չկա մայթ կամ քայելու ճանապարհ։
«Ծաղկաձորն է, ոչ մայթ, ոչ քայելու տեղ, ոչ մի հարմարություն համայնքի կողմից, դրա համար էլ մեռնելու է Ծաղկաձորը որպես հանգստավայր։ Բիզնեսն իր գործը անում է, պետությունը՝ զրո»,- գրել է նա։













