Վիրաբույժ, որ անում էր անհնարինը. Մյուդ Պետրոսյանը կդառնար 100 տարեկան (տեսանյութ)

11:17 • 24.02.25

Փետրվարի 24-ին կլարանար վիրաբույժ Մյուդ Պետրոսյանի 100-ամյակը: Նա ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում, ապա ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը, երկար տարիներ աշխատել է Հայաստանի տարբեր հիվանդանոցներում՝ փրկելով շատերի կյանքը:

Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո կնոջ հետ աշխատանքի է ընդունվել նշանակվել է Սյունիքի մարզի Քաջարանի հիվանդանոցում: 1963թ-ից աշխատել է Աշտարակում, որպես  վիրաբուժական բաժնի վարիչ: Այնուհետև տեղափոխվել է Երևանի «Մալաթիայի» հիվանդանոց՝ կրկին որպես  վիրաբուժական բաժնի վարիչ, իսկ արդեն  1973թ-ից աշխատել է Էջմիածնի վիրաբուժական բաժնի վարիչ։ Վիրաբուժական գործունեության վերջին տարիներն անց է կացրել Երևանի երկաթգծի հիվանդանոցում՝ մինչև 1987 թվականը:

Մանրամասները՝ տեսանյութում.