Լավրովն ու Փեզեշքիանը քննարկել են Ռուսատանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը

20:00 • 25.02.25

Փետրվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝  Փեզեշքիանը Լավրովին հայտնել է, որ Թեհրանը սկսել է կյանքի կոչել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։