Հրդեհ՝ Լճաշեն գյուղում

17:01 • 26.02.25

Փետրվարի 26-ին, ժամը 12:37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:13-ին։ 

Այրվել են տանիքից մոտ 15 քմ փայտե կառուցատարրեր, տանիքում կուտակած մոտ 80 հակ անասնակեր և վնասվել է 15 քմ ազբոշիֆեր։