Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնչառական նոպայից հետո գիշերը հանգիստ է անցկացրել

13:30 • 01.03.25

Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերը հանգիստ է անցկացրել նախորդ օրը կրկին շնչառական նոպա ստանալուց հետո։ Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։

«Հռոմի պապն անցած գիշերն անցկացրել է խաղաղ և հանգստանում է»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը, որն 88 տարեկան է, տառապում է երկկողմանի թոքաբորբով։ Ավելի վաղ նա շնչառական ասթմատիկ նոպա էր ունեցել, նրան տրվել էր արհեստական թթվածին: Պապի գիտակցությունն առկա է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր: