Ալիևն ու Էրդողանն Անկարայում կքննարկեն տարածաշրջանային հարցերը

19:05 • 04.03.25

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարին։

Նշվում է, որ հանդիպման օրակարգում տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր են։