«Հանգիստ, մի ոգևորվեք, հղի կին է մшհшgել», «Գերանդին առնե՞նք, ընկնե՞նք սրա-նրա հետևից». Վարդանյան-Փաշինյան լարված հարցուպատասխան (տեսանյութ)

19:20 • 05.03.25

Հղի կին է մահացել Ձեր շարասյան կողմից վրաերթի պատճառվ, ոչ-ոք չի ենթարկվել ոչ բարոյական, ոչ քաղաքական պատասխանատվության: Այս մասին ԱԺ-ում խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի գործի մասին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Փաշինյանին:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Մի կողմից ասում եք դատական համակարգը պետք է անկախ լինի...Դուք կամ տուժող կողմը որևէ հիմք ունե՞ք, որ ես միջամտություն եմ արել գործին: Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում լինի»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, թե «մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք»: 

Վարչապետը խոսեց դատարանի անկախության սկզբունքը պահելու մասին, ասաց՝ պատգամավորի՝ այս թեմայով «հարցը իրեն ուղղված չէ»:
Ընթացքում հարցուպատասխանը թեժացավ՝ «Ի՞նչ անենք, գերանդին առնե՞նք, ընկնե՞նք սրա-նրա հետևից»՝ հակադարձեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2022-ի ապրիլի 26-ին հղի Սոնա Մնացականյանը վրաերթի ենթարկվեց Փաշինյանի շարասյան մեքենայի կողմից: Տուժող կողմը պնդում է, թե դատարանում այս գործի քննությունը ձգձգվում է, որ վաղեմության ժամկետն անցնի: