Սիրիայում բողոքի ակցիաներ են սկսվել, Ասադի կողմնակիցները բողոքում են նոր իշխանությունների դեմ

23:42 • 06.03.25

Սիրիայի Տարտուս և Լաթաքիա բնակավայրերում բողոքի ակցիաներ են սկսվել, լսվել են կրակոցներ։ Նախկին նախագահ Ասադի կողմնակիցները բողոքում են նոր իշխանությունների դեմ։

Ալ Ջազիրան հաղորդում է, որ ցուցարարները դարանակալել են Լաթաքիայի մերձակայքում և սպանել նոր կառավարության անվտանգության աշխատակիցներին: Զոհերի թիվը հասել է 15-ի։

Սիրիայի նոր իշխանությունները համալրում են ուղարկել Իդլիբից, Համայից, Հոմսից և Հալեպից։

Ալ Ջազիրայի աղբյուրի համաձայն՝ ցուցարարների թվում են սիրիացի հրամանատար, գնդապետ Սուհեյլ ալ Հասանի կողմնակիցները։