Նախաձեռնության հեղինակներին դաժшն օրեր են սպասվում․ Էդգար Ղազարյանը՝ իր դեմ հարուցված քրեական վարույթի մասին

16:17 • 08.03.25

Իմ դեմ հարուցված քրեական վարույթով դատարան ուղարկված մեղադրական եզրակացության և գործի նյութերին ծանոթանալուց հետո, այս պահին կարող եմ միայն ասել, որ նախաձեռնության հեղինակներին` դաժան օրեր, իրավապահներին` ծանրաբեռնված աշխատանք, իսկ ողջ հանրությանը` ուշագրավ բացահայտումներ են սպասվում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 490-րդ հոդվածով՝ հրապարակային քննադատական խոսքի համար։ Դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն։