Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ աղբյուր

13:35 • 08.03.25

Եվգենի Պետրոսյանը ստամոքսաղիքային արյունահոսությամբ տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոց և ծանր վիճակում է, հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։

«Բժիշկներին կանչել են հարազատները, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները փորձում են կայունացնել նրա վիճակը՝ հիվանդին վիրահատելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ աղբյուր