Սիրիայի անվտանգության ուժերը «Հըզբոլլահին» մեղադրել են երկրում իրավիճակն ապակայունացնելու համար
Սիրիայի անվտանգության ուժերը «Հըզբոլլահին» մեղադրել են երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Իրադարձությունների նման վարկած Al Arabiya հեռուստաալիքին ներկայացրել է Սիրիայի Լաթաքիա նահանգում անվտանգության ուժերի ներկայացուցիչ Սաջիդ ադ-Դիքը։
Նա հայտնել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են հինգ մարդու, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել տարածաշրջանում նախկին ռեժիմի օրոք, նա, սակայն, չի բացահայտել նրանց ինքնությունը՝ վկայակոչելով անվտանգային նկատառումները։
Նշենք, որ անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1,000 մարդ է զոհվել:










