Քաղաքացիները փակել են ՔԿ տանող ճանապարհը. բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց
Մի խումբ քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ փակել են ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։
«Մեկ ժամ է՝ բողոքի ակցիայի մասնակիցներն այստեղ են, ՔԿ–ից ոչ ոք չի իջել, իրենց չի՞ հետաքրքրում այստեղ ինչ հավաք են իրականացնում մարդիկ»,–ոստիկանների՝ ճանապարհը բացելու պահանջին ի պատասխան ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ուզու՞մ եք ճանապարհը բացենք, թող ՔԿ-ից իջնեն, տեսեք ինչքան մարդ է եկել»,-ասացին ակցիայի մասնակիցները։
Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։ Այդտեղ են նաև աժ պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Լևոն Քոչարյանը, Արթուր Խաչատրյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և այլ գործիչներ։
Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ծեծի են ենթարկել և խոշտանգել Վանաձորի ոստիկանական բաժնում, դեպքի առիթով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով:










