Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը

11:44 • 19.03.25

Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են որոշ սոցիալական ցանցերի հասանելիությունը՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին։ Այս մասին հայտնել է NetBlocks ինտերնետ մոնիտորինգի միջազգային ծառայությունը։

Ծառայության համաձայն՝ YouTube-ը, TikTok-ը, X -ը և Instagram-ը Թուրքիայում չեն գործում։ Պաշտոնապես թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Ստամբուլում իրավապահները լայնածավալ գործողություն են սկսել, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու օրդեր Է տրվել։

«Ստամբուլի մայրաքաղաքի քաղաքապետարանում լայնածավալ կոռուպցիոն գործողություն է սկսվել։ Գործողության շրջանակում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և մամուլի հետ կապերի գծով նրա խորհրդական Մուրադ Օնգունի ձերբակալության օրդեր է տրվել»,- ասվում է հրապարակման մեջ։

Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի մարտից և համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցներից։ Այս շաբաթ Ստամբուլի համալսարանը գլխավոր դատախազության դիմումից հետո հետ է կանչել նրա դիպլոմը, ինչը թույլ չի տա Իմամօղլուին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Ստամբուլի քաղաքապետը միակ թեկնածուն էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից և համարվում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը: