Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 132 ԱԹՍ է խոցվել

09:40 • 20.03.25

Լույս մարտի 20-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 132 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ 54 անօդաչու թռչող սարք է խոցվել Սարատովի , 40-ը՝ Վորոնեժի և 22-ը՝ Ռոստովի, 1-ը՝ Լիպեցկի, 3-ը՝ Կուրսկի մարզերի և ևս 3-ը Ղրիմ թերակղզու օդային տարածքներում։

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ Էնգելսի վրա հարձակման ժամանակ մասնակիորեն կոտվել են քաղաքի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ապակիները: Տուժել է մի կին, որին բուժօգնություն է ցուցաբերվում: Երկու մանկապարտեզների և մեկ դպրոցի պատուհանները նույնպես մասամբ կոտրվել են։ Հարձակման ժամանակ հաստատություններում երեխաներ չեն եղել, պարզաբանել է նա։ Էնգելսի դպրոցներում աշակերտներն անցել են հեռավար ուսուցման։

Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Սարատովի և Սամարայի օդանավակայաններում օդանավերի ընդունման և մեկնման համար, հաղորդում է «Ռոսավիացիա»-ի մամուլի ծառայությունը։ Վորոնեժի և Սարատովի մարզերում զոհեր և ավերածություններ չկան։ Մյուս մարզերի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել հարձակումը: