Այսօր ժամը 10:00-ից մինչև 13:00-ն փակ կլինի Թումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը․ քաղաքապետարան

09:52 • 20.03.25

Այսօր ժամը 10:00-ից մինչև 13:00-ն փակ կլինի Թումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մայրաքաղաքում մեկնարկած ծառերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 20-ին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն փակ կլինի Թումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը»,-ասված է հայտարարության մեջ։