Հասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

16:08 • 24.03.25

Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: 
 
Նա Կարեն Գիլոյանի  փոխարեն համակարգելու է սպորտի ոլորտը: Հասմիկ Ավագյանը մասնագիտությամբ ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, մարզիչ:

Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` որպես դասախոս։