Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

15:45 • 24.03.25

Իրանի Քերման նահանգի Հաջդաք քաղաքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Tasnim գործակալությունը: 

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: