Հանդիպել են Արարատ Միրզոյանը և Աբբաս Արաղչին

20:50 • 24.03.25

Մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Երևանում: Նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով: