Իսրայելը 2024-ի նոյեմբերից ի վեր առաջին անգամ հարվածել է Բեյրութին (տեսանյութ)

16:37 • 28.03.25

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ հարվածներ են հասցրել Բեյրութին: Հարձակման թիրախ է դարձել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հադաս թաղամասի բնակելի շենքերից մեկը:

Բնակելի շենքը գտնվում է դպրոցի դիմաց։ Զոհերի և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։

ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը շարունակում են ցածր բարձրության վրա թռչել Բեյրութի երկնքում։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: