Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրորդ երկրաշարժի ցնցումները զգալիորեն ավելի թույլ են եղել՝ մինչև 5,1 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։ Զոհերի թիվը հասել է 1,002-ի, ևս 2,376 մարդ տուժել է, շաբաթ հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ հղում անելով Մյանմարի լրատվամիջոցներին:










