Ընտրախախտումներ՝ Գյումրիում օրվա առաջին կեսի դրությամբ. «ՀայաՔվե» (լուսանկարներ)
«ՀայաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում Գյումրիի ընտրություններից մի շարք ընտրախախտումներ է ներկայացրել:
«Գյումրիի 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Ալլա Գևորգյանն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ»:
«Գյումրիի 31/70 տեղամասի առջև կուտակված են ՔՊ-ական թեկնածուի աջակիցները»:

«Գյումրիում իշխանական թեկնածուի թաղամասն ընդգրկող տեղամասերի առջև կուտակումներ են: Սա 31/70 տեղամասի դիմաց է»:

«Գյումրիի 31/69 ընտրատեղամասում ժամը 10:00-ի դրությամբ քվեաթերթիկների անհամաչափություն է եղել։
•2-րդ, 5-րդ և 7-րդ համարների քվեաթերթիկների թիվը մյուսներից նկատելիորեն քիչ է եղել։
«Հայաքվեի» դիտորդի դիտարկումից հետո համաչափությունը վերականգնվել է»:

«Փարաքարի 14/4 տեղամասի դիմաց ՔՊ-ի վստահված անձը (նկարում` սպիտակ գլխարկովը) կանգնած է ոստիկանների հետ»:

«Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ»:















