Գյումրիի Մեքենավարների 56 հասցեում գտնվող ընտրատեղամասում ՔՊ-ականների կուտակումներ կան. դիտորդ

17:47 • 30.03.25

Գյումրիի Մեքենավարների 56 հասցեում գտնվող ընտրատեղամասում ՔՊ-ականների կուտակումներ կան:

Tert.am -ի հետ զրույցում ասաց դիտորդ Կոստանտին Տեր-Նակալյանը։ «Ահազանգ էի ստացել, դուրս էի եկել, արդեն ավանդական դարձած ՔՊ-ի կուտակումներից էր։ Դիմել եմ ոստիկանություն՝ ճշտելու համար, թե ինչու՞ իրենք ակնհայտ ընտրական պրոցեսը խաթարող հանգամանքին չեն արձագանքում: Ինչից հետո ոստիկանությունն առևերույթ դժկամությամբ գնաց ու կուտակումները ցրեց»։

Նակալյանը ընտրատեղամասում նորություն է նկատում, իբր հիվանդ մարդ էին բերել քվեարկելու համար, բայց բացի բանավոր հավաստիացումից, թե ինքն ինչով է հիվանդ՝ չկար, ու եթե ինքը չմիջամտեր՝ հանձնաժողովի նախագահը պատրաստվում էր իրեն գրանցեր։ Անդրադառնալով այն տեղեկությանը, որ ընտրատեղամասում իշխանության ներկայացուցիչները գումար են բաժանում՝ ասաց. «Նման լուրեր կան, մենք դիտորդների աշխատանքային խումբ ունենք, քաղաքացիներից ու այլ դիտորդներից ահազանգեր ենք ստացել, իհարկե, փողը մինչև ձեռքին չբռնացնես՝ չես կարող ասել, որ կա նման բան, բայց առերևույթ փաստերը դրա մասին են վկայում։ Փաստերից մեկն էլ՝ ՔՊ ակտիվի կուտակումն էր, իրենք առավոտ ութից՝ անթուլյատրելի մոտիկության վրա էին, իսկ որոշ քվեարկողներ՝ քվեարկելուց հետո մտնում էին ընտրատեղամասի դիմաց գտնվող ՔՊ-ի շտաբը»-եզրափակեց Նակալյանը։