Փեզեշքիանի խորհրդականը Բաքվում է

10:03 • 01.04.25

Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սենային այցով Ադրբեջանում է։

Այցի շրջանակում նախատեսված են Սենայի հանդիպումներն Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։