Արցախ վերադառնալու իրավունքի հարցը պետք է շատ ակտիվ պահենք․ Լարիսա Ալավերդյան
Արցախ վերադառնալու քաղաքական իրավունքը պետք է պահենք շատ ակտիվ։ Մենք պետք է աշխատենք աշխարհի ազդեցիկ պետությունների հետ, որոնք մշտական պետք է պահեն այդ հարցը քաղաքական օրակարգում՝ արցախցիների հավաքական վերադարձն իրենց երկիր։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նույն քննարկման մեկ այլ բանախոս, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ անդրադարձավ գույքի հանդեպ իրավունքի իրացման խնդրին, նրա գնահատմամբ՝ բոլոր նրանք, ովքեր բռնի տեղահանվել են ու Արցախում թողել են գույք, ապա միշտ պետք է հիշեն, որ իրենց գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել ու պահպանվելու է տասնամյակներ շարունակ։










