Ոստիկանությունը պարզաբանում է տարածել պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ

23:23 • 02.04.25

Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: 

Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել: Հայտնում են ՆԳՆ-ից։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են  Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկներն անհասկանալի պատճառով հանում մեքենայից, ուժ գործադրելով՝ պառկեցնում գետնին, այնուհետև տանում անհայտ ուղղությամբ։