Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, միգրանտներին տեղափոխող նավակ է խորտակվել

22:52 • 03.04.25

Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, միգրանտներին տեղափոխող նավակ է խորտակվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դեպքի հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, 25-ը փրկվել են։  Տուժածներին տեղափոխել են Չանաքքալե և Բալըքեսիր նահանգի հիվանդանոցներ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։