Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
11:48 • 06.04.25
Վրաստանում վաղ առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
3,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները են գրանցվել 06:03-ին երկրի արևելքում՝ Թբիլիսիից 4 կմ հեռավորության վրա գտնվող Էնագետի գյուղում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 24 կմ խորության վրա։
Placeholder










