Իսրայելն արգելել է 2 բրիտանացի պատգամավորների և նրանց օգնականների մուտքը երկիր
Իսրայելի ՆԳՆ-ն արգելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լեյբորիստական կուսակցության երկու պատգամավորների մուտքը երկիր։ Այս մասին գրում է Times of Israel թերթը։ Պատգամավորներ Յուան Յանը և Աբտիսամ Մոհամեդը երկու օգնականների հետ Իսրայել են եկել Լուտոնից (Անգլիա)։
Բեն Գուրիոն օդանավակայանում ժամանած պատվիրակությունը հարցաքննվել է։ Արդյունքում, ըստ երկրի Բնակչության և միգրացիայի վարչության տվյալների, բացահայտվել են նրանց այցի նպատակները՝ «փաստաթղթավորել Իսրայելի անվտանգության ուժերի գործողությունները և ատելության խոսք տարածել Իսրայելի դեմ»։
Իսրայելական գերատեսչություններից ոչ մեկը պաշտոնական մակարդակով չի հաստատել պատվիրակության ժամանումը, պարզաբանում է թերթը։ Այս կապակցությամբ Իսրայելի ներքին գործերի նախարար Մոշե Արբելը որոշել է արգելել բոլոր չորս անձանց մուտքը։










