Ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանին․ ԵՄ դիտորդական առաքելություն

19:38 • 09.04.25

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով:

Այս մասին հայտնել են առաքելության մամուլի ծառայությունից։

«Մեր դիտորդները շուրջօրյա կապի մեջ են՝ գիշեր-ցերեկ ապահովելով մշտական ներկայություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։