Մոսկվայի կենդանաբանական այգում տղամարդը մահացել է օձի խայթոցից

15:50 • 10.04.25

Աֆրիկյան թունավոր օձը կծել է Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակցին. տղամարդը մահացել է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են կենդանաբանական այգուց։

Նրանք պարզաբանել են, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցը օձին կերակրելիս է եղել։ Անմիջապես դեպքի վայր է կանչվել շտապօգնության երեք բրիգադ: Սակայն տուժածին փրկել չի հաջողվել։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է ծառայողական քննություն։