Ինչպես ենթադրվում էր՝ ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան ադրբեջանցի էր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

21:42 • 15.06.26

Ինչպես ենթադրվում էր՝ ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան ադրբեջանցի էր, տվյալ դեպքում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չհրապարակված՝ Հայաստան է ժամանում Ալիևի օգնականը և Դիլիջանում հանդիպում Արցախում ծնված, մեծացած ԱԽ քարտուղարի հետ և պաշտոնական հայտարարություն տարածում, թե քննարկել են խաղաղության պայմանագիրը։ Հիշեցնում եմ՝ ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չհրապարակված»,- ասել է Սաղաթելյանը։

Այցի հանրագումարում, ինչպես կանխատեսել է Սաղաթելյանը, Փաշինյանը կատարելու է Ադրբեջանի հերթական պահանջները, պարզապես հիմա ժամանակ է խնդրում՝ ազգային ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին ձերբակալելու համար, որպեսզի  իրեն չխոչընդոտեն։ 

«Նրա ամբողջ նպատակն է ձերբակալություններով, ապօրինություններով երկրում ստեղծել նոր արհեստական օրակարգ և հանրության ուշադրությունը շեղել իրական՝ բուն օրակարգերից։ Բայց դու, Նիկոլ Փաշինյան, չունես ոչ լեգիտիմություն, ոչ էլ մանդատ՝ Ալիևին տված քո խոստումները կատարելու համար։ Սա լավ իմացիր»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Սաղաթելյանը։

Ինչպես ենթադրվում էր՝ ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան ադրբեջանցի էր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)