Հունգարիան խոչընդոտել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հաջորդ քայլը

22:48 • 23.06.26

Հունգարիան խոչընդոտել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին հաջորդ քայլը, այս մասին գրում է Politico-ն։

Հրապարակման համաձայն՝ Բուդապեշտը չի աջակցել ԵՄ բոլոր երկրների ընդհանուր դիրքորոշման համաձայնությանը, որը անհրաժեշտ է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ նոր բանակցային խմբեր բացելու համար։

Հունգարիայի դիրքորոշումը նաև խոչընդոտել է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նամակի հաստատմանը. քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ։

Հունգարիան խոչընդոտել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հաջորդ քայլը