Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցի վերաբերյալ

19:50 • 27.07.26

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ զրույցի ընթացքում շեշտվել է Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցի վերաբերյալ։

 

ՌԴ նախագահը հաստատել է հավատարմությունը Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների ընդունած համատեղ հայտարարությանը։ Փաստաթուղթը վերաբերում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն ուղղված քայլերին։