Նիկոլ Փաշինյանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավարը քննարկել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունները

19:41 • 23.09.26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանթա Չանդրակասանիի հետ:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ Կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագծին և կարևորել ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ հնարավոր համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Այդ համատեքստում, քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասները, դրա ընթացքն ու առաջիկա անելիքները:  

Անանթա Չանդրակասանին ողջունել է ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ կիսելով նաև ունեցած փորձն ու կարողությունները:

Մտքեր են փոխանակվել բարձրագույն կրթության զարգացմանը միտված քայլերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավարը քննարկել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունները