Իրանը ԱՄՆ-ից ստացել է երկխոսության վերսկսման համար առաջադրված պայմանների պատասխանը

14:00 • 30.09.26

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման և երկխոսության վերսկսման համար Թեհրանի կողմից ավելի վաղ առաջադրված յոթ պայմանների վերաբերյալ իր պատասխանը։ Այդ մասին հայտնել է կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է արտգործնախարարի զեկույցը Նյու Յորք կատարած այցի և կայացած մի շարք հանդիպումների մասին, ներառյալ միջնորդների միջոցով ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի բացման համար Իրանի պայմանների փոխանցումը։ Հարգարժան արտգործնախարար պարոն Արաղչին նաև հայտնել է ԱՄՆ-ից առաջարկ ստանալու մասին», - գրել է նա։

Սեպտեմբերի 23-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին հայտնել էր, որ ՄԱԿ-ի ԳΑ-ի շրջանակներում Կատարի միջոցով ԱՄՆ-ին են փոխանցվել դիվանագիտական ​​գործընթացի վերսկսման համար Իրանի դիրքորոշումներն ու պայմանները։