Իրանում ռուս ընկերներն ու գործընկերները հաստատում են, որ Թեհրանը չունի միջուկային զինшմթերք ստեղծելու որևէ ծրագիր. Պեսկով
Իրանում ռուս ընկերներն ու գործընկերները հաստատում են, որ Թեհրանը չունի միջուկային զենք ստեղծելու որևէ ծրագիր, այն հավատարիմ է չտարածման ռեժիմի իր պարտավորություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեր ընկերներն ու գործընկերները միշտ տարբեր մակարդակներում հաստատում են, որ Իրանում չեն իրականացվում ատոմային զենք ստեղծելու որևէ աշխատանքներ, որ Իրանում չկան ատոմային զենք ստեղծելու որևէ պլաններ։ Իրանը հավատարիմ է չտարածման ռեժիմի իր պարտավորություններին»,- ասել է նա լրագրողներին։
ՌԴ մամուլի քարտուղարն ավելացրել է, որ, ռուսաստանյան գործընկերների խոսքով, Իրանը հավատարիմ է երկրում խաղաղ ատոմի ճյուղը զարգացնելու իր ձգտումներին։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադը հայտարարել էր, որ Իրանի խորհրդարանն ուսումնասիրում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը։ Իրանի խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Աբբաս Գուդարզին նույնպես հայտարարել էր, որ Իրանի դուրս գալը Միջուկային զենքի չտարածման պայմանագրից լիովին իրական և հեշտությամբ իրագործելի քայլ է։














