Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով

14:01 • 23.10.26

Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգությունը խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, առանց դրա համալիր լուծումն անհնար է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դա ՌԴ-ի և Ուկրաինայի համար անվտանգության ապահովումը խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, առանց դրա համալիր լուծումն անհնար է։ Եվ դրա համար դա քննարկման շատ լուրջ թեմա է»,- պարզաբանել է Պեսկովը։