ԵԼ․ «Օլիմպիակոս»-ը հաղթեց, Թիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը
ԵԼ լիգայի փուլի երրորդ տուրի շրջանակում «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ հանդիպեց Պրահայի «Սպարտայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ 78-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Գոնսալեսը։ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հունական թիմի կազմում մասնակցեց հանդիպմանը՝ 74-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։
«Օլիմպիակոսը» շարունակում է հաղթարշավը․ թիմը հաղթել է ԵԼ-ում իր բոլոր հանդիպումները և 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատար 5 ակումբների շարքում է։














