ImID համակարգում այսօր նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿ

11:31 • 23.10.26

ImID համակարգում այսօր նկատվում են որոշակի դանդաղումներ, հայտնում են ՊԵԿ-ից:

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 09։52-ից նկատվում են որոշակի դանդաղումներ՝ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը շարունակում է գործել անխափան։

Միաժամանակ հայտնում ենք, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։

Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշված է հայտարարության մեջ: