Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով

10:24 • 02.10.26

Հոկտեմբերի 1-ին կայացավ Ազգերի լիգայի մրցաշարի A լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրի Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեին երկու գնդակի առավելություն․ 18-րդ րոպեին վնասվածք ստացած Ցոլիսին փոխարինեց «Նեոմի» հարձակվող Մասուրասը, ով քիչ անց նախ օգնեց աչքի ընկնել Իոանիդիսն, իսկ ընդմիջման գնալուց առաջ ինքը նաև գոլ գրանցեց իր հաշվին։

Երկրորդ խաղակեսում, 59-րդ րոպեին հյուրերի կազմում մեկ գնդակ հետ բերեց Վան Դեյկը։ Քիչ անց աչքի ընկավ նաև Դումֆրիսը, սակայն նրա գոլը չեղարկվեց։ Բայց նիդերլանդացիները կարողացան ի վերջո խուսափել պարտությունից այս խաղում․ 89-րդ րոպեին կարևոր գոլը խփեց Տիջանի Ռեյնդերսը։

 

Աղբյուրը`ArmSport.am