Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կինը գտնվում է կայուն վիճակում․ Սիսիանի ԲԿ-ի տնօրենը մանրամասներ է հայտնել
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված հայ կնոջն այս պահին հետազոտում են, Սպուտնիկ Արմենիային ասել է Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանը։
«Կինը գտնվում է կայուն վիճակում։ Մանրամասներ կարող եմ հաղորդել հետազոտությունից հետո»,–ասել է նա` նշելով, որ կնոջը հիվանդանոց են տեղափոխել մեկ ու կես ժամ առաջ։
Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։














