Խաղաղություն է, չէ՞, վերջապես. սա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. Թանդիլյանը՝ Շաքիի դեպքի վերաբերյալ
Խաղաղություն է, չէ՞, վերջապես. սա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Արդեն երկրորդ օրն է, հավանաբար զինված ադրբեջանցին անարգել շրջում է Հայաստանով մեկ։ ԱԱԾ-ն տեղյակ է եղել այդ մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց։
Այսինքն, զինված ադրբեջանցու ազատ տեղաշարժը Հայաստանում այլևս խուճապի պատճառ չէ՞։
Խաղաղություն է, չէ՞, վերջապես։
Միայն այսօր, երբ մամուլից իմացանք, որ ադրբեջանցին կրակել է հայ կնոջ ոտքերին, անվտանգության կառույցը ստիպված եղավ հաղորդագրություն տարածել։
Սա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են։
Եվ հիմա, երբ հայ կնոջ վրա կրակող ադրբեջանցու հետագա ճակատագիրն եք որոշելու, մի բան հստակ հիշե՛ք․ Ադրբեջանի բանտերում ապօրինի դատապարտված պահվում են առնվազն 19 հայեր»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին:











