Ուկրաինան հակված չէ համապարփակ պայմանավորվածությունների. Պեսկով

10:44 • 02.10.26

Ուկրաինան հակված չէ համապարփակ պայմանավորվածությունների, իսկ հատվածականները ի վիճակի չեն մոտեցնելու խաղաղ կարգավորումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կիևյան վարչակարգը որևէ հակվածություն չի ցուցաբերում ինչ-որ համապարփակ պայմանավորվածությունների, ինչ-որ հատվածականներ ի վիճակի չեն մեզ մոտեցնելու խաղաղ կարգավորմանը։ Պայմանավորվածությունները կարող են լինել միայն համապարփակ, և ինչպես երեկ ասաց նախագահը՝ մեզ պետք չէ հրադադար, մեզ պետք է խաղաղություն», - պարզաբանել է Պեսկովը։