Շաքիում կրակած Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

13:30 • 02.10.26

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին գրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: