Եթե մենք չհաղթենք, դեմոկրատները վերջում իմ նկատմամբ իմփիչմենթի գործընթաց կսկսեն. Թրամփ
Եթե մենք չհաղթենք, դեմոկրատները վերջում իմ նկատմամբ իմփիչմենթի գործընթաց կսկսեն: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Օկլահոմա նահանգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ամեն ինչ հիանալի ենք անում, երբ ես ցուցակում եմ: Իսկ երբ ես ցուցակում չեմ, մարդիկ այդքան էլ ակտիվորեն չեն գնում քվեարկելու: Ձևացրեք, թե ես առաջադրվում եմ, խնդրում եմ: Պարզապես ձևացրեք։ Եվ եթե մենք չհաղթենք, դեմոկրատները իմ նկատմամբ իմփիչմենթի գործընթաց կսկսեն», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ Թրամփն ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, որի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ են սկսել երկու անգամ։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել պետության ղեկավարի պաշտոնում նրա առաջին ժամկետի ընթացքում՝ 2019 և 2021 թվականներին: Երկու անգամն էլ իմփիչմենթը մերժվել է Կոնգրեսի Սենատում:













