Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Սարդարապատ»-«Ուրարտու» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

21:04 • 22.10.26

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի շրջանակում հանդիպեցին «Սարդարապատը»և «Ուրարտուն»։

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։

«Սարդարապատն» ու «Ուրարտուն» այս տուրից հետո ունեն հավասար՝ 16-ական միավոր, և թիմերը կիսում են մրցաշարային աղյուսակի 5-6-րդ տեղերը։

Հաջորդ՝ 12-րդ տուրում «Սարդարապատը» սեփական հարկի տակ կընդունի «Վանին», իսկ «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ կմրցի «Փյունիկի» հետ։

Աղբյուրը`ArmSport.am