«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

20:22 • 22.10.26

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտարարել է ՈՒԵՖԱ-ն։

Հոկտեմբերի 20-ին Ֆոդենը խփեց երեք գոլ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի՝ հունական ԱԵԿ Աթենքի դեմ հանդիպմնաը, անգլիական թիմը 5-1 հաշվով հաղթանակ տարավ։

Մրցանակի համար առաջադրվել էին նաև Նիկո Պասը (Կոմո), Սքոթ ՄաքՏոմինայը (Նապոլի) և Ռիո Նգումոան (Լիվերպուլ)։

Նշենք, որ 4-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 3-4-ին։

Աղբյուրը`ArmSport.am